Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչպես ազատվել մեջքի ակնեից. 168.am

Ինչպես ազատվել մեջքի ակնեից. 168.am

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր տառապում են դիմային ակնեով, տառապում են նաև մեջքի ակնեով: Ակնեն կարող է լինել գենետիկ խնդիր, սակայն կարող է առաջանալ հորմոնալ դիսբալանսի, սխալ սննդակարգի կամ սթրեսի պատճառով:

Ակնեն կարող է առաջանալ նաև հագուստից: Սեղմող հագուստի և մաշկի շփումը նույնպես նպաստավոր է ակնե հարուցող մանրէների զարգացման համար:

Ինչպե՞ս ազատվել մեջքի ակնեից

Կիտրոն. կիտրոնաթթուն հեռացնում է մաշկի մեռած բջիջները, որոնք կարող են վարակներ առաջացնել: Այն նաև օգնում է բնական ճանապարհով ազատվել ակնեից: Կիտրոնաթթուն նվազեցնում է ակնե հարուցող յուղերի արտազատումը:

Մեթոդ 1: Մեկ կտոր կիտրոնով տրորեք մեջքը, սպասեք 10 րոպե, ապա լվացեք մեջքը սովորական ջրով: Գործողությունը կատարեք օրական երկու անգամ:

Մեթոդ 2: Հավասար քանակությամբ խառնեք կիտրոնի հյութն ու վարդի ջուրը: Բամբակը թրջեք խառնուրդի մեջ և քսեք մեջքին: Սպասեք 20-25 րոպե, ապա լվացեք մեջքը սառը ջրով: Միջոցառումը կատարեք օրական 1-2 անգամ:

Մեղր և վարսակի փաթիլներ

Վարսակի փաթիլները արդյունավետ միջոց են մեջքի ակնեի դեմ պայքարելու համար: Դրանք կլանում են մաշկի վրայի ավելորդ ճարպերը, մաքրում են կեղտն ու դուրս են բերում տոքսինները: Դրանք նաև մաքրում են մաշկի մեռած բջիջները:

3 ճ/գ վարսակի փաթիլները եփեք ջրի մեջ, ավելացրեք 4 ճ/գ մեղր: Թողեք խառնուրդը սառչի և քսեք մեջքին: 15-20 րոպե պահելուց հետո մեջքը լվացեք աղբյուրի ջրով: Կրկնեք գործողությունն ամեն օր:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ